00:33  ,  19 դեկտեմբերի, 2018

Գոռ Երիցյանը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին, Նարեկ Աբգարյանը եւս հաղթեց (ֆոտո)

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նվաճեց WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը:

Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած մենամարտում Երիցյանը երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց ֆիլիպինցի Ալվին Լագումբային:

Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց 9-րդ մենամարտը եւ տարավ 9-րդ հաղթանակը։

Նույն երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը, որը 8 ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթեց ուզբեկ Շախզոդբեկ Շարոբիդինին: Աբգարյանը 12-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում եւ շարունակում է մնալ անպարտելի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում