22:25  ,  18 դեկտեմբերի, 2018

Իբրահիմովիչը նոր պայմանագիր կնքեց «Լոս Անջելես Գելաքսիի» հետ

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Գելաքսիի» հետ, հաղորդում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը նախատեսված է 2019 թվականի մրցաշրջանի համար:

Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելաքսի» է տեղափոխվել 2018թ. մարտին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելուց հետո:

ՄԼՍ-ի մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց 27 հանդիպման, խփեց 22 գոլ եւ կատարեց 10 գոլային փոխանցում: Նա ճանաչվեց ՄԼՍ-ի անցած մրցաշրջանի լավագույն նորեկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում