21:12  ,  18 դեկտեմբերի, 2018

«Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է Սոլարիից

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի աշխատանքից։ Արքայական ակումբի տնօրենների խորհրդում քննարկվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մոսկվայի ԲԿՄԱ–ից կրած երկու պարտությունները։ Նաեւ ղեկավարությունը կարծում է, որ Սոլարին կազմի ընտրության հարցում սխալներ է թույլ տալիս, հաղորդում է AS-ը։

Հիշեցնենք, որ Սոլարին փոխարինել է իսպանացի Խուլեն Լոպետեգիին։

Նրա ղեկավարությամբ «Ռեալը» 11 խաղում տարել է 9 հաղթանակ, կրել 2 պարտություն։ Իսպանիայի առաջնության նախորդ երկու տուրերում «Ռեալը» մեծ դժվարությամբ հաղթեց հետնապահներ «Ուեսկային» եւ «Ռայո Վալյեկանոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս