20:41  ,  18 դեկտեմբերի, 2018

Մեսի. «Ոսկե խաղակոշիկը» բոլոր ակումբակիցներիս աշխատանքի եւ ջանքերի պտուղն է

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է 5–րդ անգամ «Ոսկե խաղակոշիկ» ստանալը։

«Աշխարհի լավագույն թիմում հանդես գալու շնորհիվ անհատական մրցանակներ նվաճելն ավելի հեշտ է։ «Ոսկե խաղակոշիկը» բոլոր ակումբակիցներիս աշխատանքի եւ ջանքերի պտուղն է

Երբ սկսում էի կարիերաս, չէի կարող պատկերացնել, որ կհասնեմ այսպիսի արդյունքների»,– Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es–ը։

Իսպանիայի անցած առաջնության 36 խաղում Մեսին դարձել էր 34 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս