19:09  ,  18 դեկտեմբերի, 2018

Մեսին ստացավ 5–րդ «Ոսկե խաղակոշիկը»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին 5–րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը 31–ամյա արգենտինացի ֆուտբոլիստը ստացել է Եվրոպայի մարզական պարբերականների ասոցիացիայի կողմից լավագույն ռմբարկուական ցուցանիշի համար։

Իսպանիայի անցած առաջնության 36 խաղում Մեսին դարձել էր 34 գոլի հեղինակ։

Մեսին առաջինն է, ով 5 անգամ արժանանում է «Ոսկե խաղակոշիկի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում