17:48  ,  18 դեկտեմբերի, 2018

Նեւիլը «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է գլխավոր մարզիչի իդեալական տարբերակ

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Գարի Նեւիլը ներկայացրել է Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» համար գլխավոր մարզիչի իդեալական տարբերակ։

«Ինձ բախտ է վիճակվել որոշ ժամանակ լինել «Տոտենհեմի» մարզաբազայում, եւ ես կարծում եմ՝ Պոչետինոն իդեալական թեկնածու է։ «Մանչեսթեր Յունայթեդը» նախկինում փորձել է նշանակել մարզիչներ, որոնք նվաճել են եվրագավաթներ կամ առաջատար լիգաների չեմպիոնական տիտղոսներ։ Ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդին» հիմա անհրաժեշտ է մասնագետ, որը կարողանում է տեղ տալ երիտասարդներին, վայելում է ֆուտբոլը եւ հաղթանակները»,– Նեւիլի խոսքը մեջբերում է SkySports–ը։

Sky Sports-ի համաձայն՝ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի թիմի նախկին ավագ Մայքլ Կարիկը: Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի վերջում էր ավարտել կարիերան եւ ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում: Նա անգլիական ակումբում խաղացել է 2006-2018-ը:

Անգլիայի առաջնության 17 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 6-րդ տեղում է: Պրեմյեր լիգայի 17 խաղերում թիմը խփել եւ բաց է թողել 29-ական գոլ: Չեմպիոնների լիգայում մանչեսթերցիները դուրս են եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս