11:12  ,  19 դեկտեմբերի, 2018

Զանգվածային բախում՝ NBA-ի խաղում

«Օկլահոմայի» եւ «Չիկագոյի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում տեղի է ունեցել զանգվածային բախում: Կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ «Չիկագոյի» խաղացող Քրիս Դանը հրել է «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեսբրուկին: Մրցավարների միջամտության շնորհիվ գործը ծեծկռտուքի չի հասել:

Այդ խաղում «Օկլահոման» տնային հաղթանակ է տարել 121:96 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում