15:33  ,  18 դեկտեմբերի, 2018

Մայքլ Կարիկը կփոխարինի Ժոզե Մոուրինյոյին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյին փոխարինողի հարցում:

Sky Sports-ի համաձայն՝ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի թիմի նախկին ավագ Մայքլ Կարիկը: Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի վերջում էր ավարտել կարիերան եւ ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում: Նա անգլիական ակումբում խաղացել է 2006-2018-ը:

Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2016 թվականից: Այս ընթացքում թիմը նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Բրիտանական մամուլի համաձայն՝ անգլիական ակումբը պորտուգալացի մասնագետին 24 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում կվճարի ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար:

Անգլիայի առաջնության 17 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 6-րդ տեղում է: Պրեմյեր լիգայի 17 խաղերում թիմը խփել եւ բաց է թողել 29-ական գոլ: Չեմպիոնների լիգայում մանչեսթերցիները դուրս են եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում