16:45  ,  18 դեկտեմբերի, 2018

Դատարանը մերժել է Կոկորինի եւ Մամաեւի բողոքարկումը

Դատարանը մերժել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաեւի բողոքարկումը 2 ամսվա կալանքի վերաբերյալ, հաղորդում է «Чемпионат»-ը:

Կոկորինը եւ Մամաեւը մինչեւ դեկտեմբերի 8-ը կմնան «Բուտիրկա» քննչական մեկուսարանում: Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ու ծեծկռտուք սարքելու հատկանիշներով: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաեւը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա: 

Միջադեպից հետո «Կրասնոդարը» հայտարարել էր, որ մտադիր է խզել պայմանագիրը Մամաեւի հետ: «Զենիթն» էլ խստորեն դատապարտել էր իր ֆուտբոլիստի վարքը եւ խոսատցել կիրառել պայմանագրով հնարավոր ամենախիստ պատիժն ու տուգանքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում