14:40  ,  18 դեկտեմբերի, 2018

NBA. Ջեյմս Հարդենը վաստակեց 47 միավոր, Ստիվեն Կարին՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 116:110 հաշվով տնային հաղթանակ է տարել «Մեմֆիսի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կեւին Դյուրանտը, որը «Գոլդեն Սթեյտին» բերել է 23 միավոր:

Ջեյմս Հարդենի 47 միավորներն օգնել են «Հյուսթոնին», որը 102:97 հաշվով հաղթել է «Յուտային»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Գոլդեն Սթեյտի» խաղացող Ստիվեն Կարիի 3 միավորանոց նետումը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Մեմֆիս»՝ 110:93 (30:22, 31:16, 23:29, 26:26)

«Դետրոյտ» – «Միլուոկի»՝ 104:107 (27:25, 16:30, 34:26, 27:26)

«Նյու Յորք» – «Ֆինիքս»՝ 110:128 (32:28, 34:31, 17:41, 27:28)

«Օկլահոմա» – «Չիկագո»՝ 121:96 (31:22, 33:22, 24:25, 33:27)

«Մինեսոտա» – «Սակրամենտո»՝ 132:105 (38:23, 36:21, 29:33, 29:28)

«Սան Անտոնիո» – «Ֆիլադելֆիա»՝ 123:96 (29:32, 31:17, 33:22, 30:25)

«Կլիպերս» – «Պորտլենդ»՝ 127:131 (29:37, 31:21, 28:42, 39:31)

«Հյուսթոն» – «Յուտա»՝ 102:97 (25:23, 25:14, 33:36, 19:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս