12:59  ,  18 դեկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյան vs «Սաութհեմփթոն»

Տեսանյութում ներկայացված են Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում, որում Հայաստանի հավաքականի ավագը դարձել էր դուբլի հեղինակ:

Whoscored.com-ը Մխիթարյանի խաղին տվել էր 8.47 գնահատականը եւ ճանաչել է հանդիպման լավագույն խաղացող

Հիշեցնենք, որ ակումբային կարիերայում Հենրիխը նախորդ անգամ դուբլի հեղինակ դարձել էր 2015 թվականի օգոստոսին, երբ հանդես էր գալիս Դորմունդի «Բորուսիայում»:

«Արսենալի» կազմում Մխիթարյանը Պրեմյեր լիգայում անցկացրել է 25 հանդիպում եւ խփել 5 գոլ: Անգլիայի առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում նա 5 գոլի հեղինակ է դարձել 39 խաղերում:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը գոլերի քանակը հասցրեց 4-ի: «Սաութհեմփթոնին» «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով: Լոնդոնյան ակումբի անպարտելի շարքը չշարունակվեց 23-րդ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում