13:15  ,  18 դեկտեմբերի, 2018

Դիեգո Սիմեոնեն ծրագրում է գլխավորել «Ինտերը»

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ ապագայում գլխավորելու է իր նախկին ակումբ իտալական «Ինտերը»:

«Բազմիցս ասել եմ, որ վերադառնալու եմ «Ինտեր», սակայն այժմ հանգիստ աշխատում եմ: Հուսով եմ, որ կշարունակենք առաջ շարժվել ճիշտ ճանապարհով, որով գնում ենք 12-13 տարի: Իմ ոճը համապատասխանում է «Աթլետիկոյին»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին Դիեգո Սիմեոնեն «Ինտերում» խաղացել է 1997-1999-ը, իսկ «Աթլետիկոն» գլխավորում է 2011-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում