01:06  ,  18 դեկտեմբերի, 2018

Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը եւ վաստակեց 135 հազար դոլար

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour շարքում գրավեց չորրորդ տեղը եւ վաստակեց 135 հազար դոլար: Այս շարքի վերջին մրցաշարը London Chess Classic-ն էր: Երրորդ տեղի համար մրցամարտում Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ պարտություն կրեց արագ խաղի պարտիաներից մեկը տանուլ տալու հետեւանքով:

Երկու դասական պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, արագ շախմատի երկու պարտիաներից մեկն ավարտվեց ոչ ոքի, մյուսում հաղթեց Կարուանան, կայծակնային խաղի չորս պարտիաներից երկուսում հաղթեց Արոնյանը, երկուսում՝ Կարուանան:

London Chess Classic-ի հաղթողի կոչումը նվաճեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը եզրափակիչում առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ: Նակամուրան նվաճեց նաեւ Grand Chess Tour-ի գավաթը եւ ստացավ 225 հազար դոլար: Երկրորդ տեղը գրաված Վաշյե-Լագրավի մրցանակն է 160 հազար, երրորդ տեղը գրաված Կարուանայինը՝ 145 հազար դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում