10:46  ,  18 դեկտեմբերի, 2018

Փոխարինողների թվում գտնվող ֆուտբոլիստը դաշտ է մտել եւ ստացել կարմիր քարտ

Մեքսիկական Ապերտուրայի եզրափակիչի պատասխան խաղում «Կրուս Ասուլի» ֆուտբոլիստ Խերարդո Ֆլորեսի նյարդերը տեղի են տվել:

«Ամերիկայի» դեմ հանդիպման 87-րդ րոպեին Ֆլորեսը, լինելով «Կրուս Ասուլի» փոխարինողների թվում, դաշտ է մտել եւ ստացել կարմիր քարտ: Նրան դուր չի եկել, որ մրցակիցի ֆուտբոլիստները ժամանակ են ձգում: Դաշտում Ֆլորեսը նաեւ հասցրել է տապալել մրցակցի խաղացողին:

Թիմերի միջեւ առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: «Ամերիկան» Մեքսիկայի չեմպիոն է դարձել 13-րդ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում