00:11  ,  18 դեկտեմբերի, 2018

Անտոնի Մարտիալը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի հետ, հաղորդում է The Sun-ը:

Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2019թ. հունիս: Անգլիական ակումբը մտադիր է բանակցել 23-ամյա ֆուտբոլիստի հետ ավելի երկարատեւ նոր պայմանագիր կնքելու մասին:

Մարտիալը 2015թ. ամռանն է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» «Մոնակոյից» 60 միլիոն եվրոյով: Անգլիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման, խփել է 7 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում