Մադրիդում անցկացված սամբոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցել է նաեւ Հայաստանի թիմը, որը նվաճել է չորս մեդալ՝ երկու ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե, հաղորդում է ՀՍՖ մամուլի ծառայությունը:
Մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Գրիգորյանը, արծաթե մեդալ՝ 82 կգ Դավիթ Պետրոսյանը մարտական սամբոյում և Սամվել Բադալյանն ու Սերգեյ Կարապետյանը ոսկե մեդալներ՝ մարտական սամբոյի 68 և 74 կգ քաշային կարգերում համապատասխանաբար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում