22:10  ,  17 դեկտեմբերի, 2018

Երկրորդ Բունդեսլիգա. Դուբլի հեղինակ դարձած Ադամյանը ստացել է ամենաբարձր գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Յան Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Զանդհաուզենի» դեմ Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի առաջնության 17-րդ տուրի արտագնա խաղում:

Ադամյանը կատարել է 2 հարված, երկուսն էլ ավարտվել է գոլով: Նրա 30 փոխանցումից 56.7 տոկոսը հասել է թիմակիցներին: 25-ամյա հարձակվողը կատարել է 1 առանցքային փոխանցում, 4 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին:

Ադամյանը խախտել է կանոնները 3 դրվագներում, ստացել է դեղին քարտ, նրա դեմ կանոնների խախտում չի եղել:

Ադամյանը ստացել է 8.34 գնահատականը եւ լավագույնն է «Ռեգենսբուրգի» կազմում:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, ամբողջ խաղն անցկացրած Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում