21:41  ,  17 դեկտեմբերի, 2018

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը բաց կթողնի մեկ ամիս

«Բարսելոնայի» բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը բաց կթողնի մեկ ամիս, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

33-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպման երկրորդ խաղակեսում եւ փոխարինվել: Վերմալենի մոտ ախտորոշվել է սրունքի մկանների վնասվածք:

Վերմալենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2019թ. հունիս: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է երեք հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում