20:40  ,  17 դեկտեմբերի, 2018

Վագներ Գդիկյանը փոխել է ակումբը Բրազիլիայում

«Ֆլամենգոյի» եւ «Կորինտիանսի» երիտասարդական թիմերի նախկին խաղացող Վագներ Գդիկյանը փոխել է ակումբը Բրազիլիայում:

22-ամյա բրազիլահայ ֆուտբոլիստը «ՍԱՄԱ Արմենիայից» տեղափոխվել է «Պոտիգուար», որը հանդես է գալիս համանուն ռեգիոնալ լիգայում:

Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարին տեղեկություններ կային, որ Վագներ Գդիկյանը միանալու է Հայաստանի ազգային հավաքականին:

Տեսանյութում՝ Գդիկյանի մասնակցությամբ լավագույն դրվագները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում