18:12  ,  17 դեկտեմբերի, 2018

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի արտագնա խաղում:

Մխիթարյանը դարպասին կատարել է 4 հարված, որից 2-ն ավարտվել է գոլով: Հայ ֆուտբոլիստի 48 փոխանցումից 87.5 տոկոսը հասել է թիմակիցներին: 29-ամյա ֆուտբոլիստը կատարել է 1 առանցքային փոխանցում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 4 անգամ կասեցրել է մրցակցի առաջխաղացումը: Հենրիխը կանոնները խախտել է 4 անգամ, նրա դեմ գրանցվել է 1 խախտում:

Մխիթարյանը ստացել է 8.47 գնահատականը եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ իսպանացի Ունաի էմերիի գլխավորած թիմը պարտվել է 2:3 հաշվով, Մխիթարյանը Պրեմյեր լիգայում առաջին անգամ դարձել է դուբլի հեղինակ՝ 3.5 տարի անց դարձյալ 2 գոլ 1 խաղում խփելով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում