17:42  ,  17 դեկտեմբերի, 2018

Օտարերկրացի ներդրողները ձեռք են բերել 2 հայկական ֆուտբոլային ակումբ

Շարունակվում է օտարերկրացի ներդրողների ներգրավման գործընթացը հայկական ֆուտբոլում:

NEWS.am Sport-ի տվյալներով, Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող Երեւանի «Արցախը» ձեռք են բերել ներդրողներ Ուկրաինայից, իսկ Առաջին լիգան ներկայացնող Երեւանի «Լոկոմոտիվը» ներդրողներ ունի Ռուսաստանից:

Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է ուկրաինացի Անատոլի Պիսկովեցը, որը նախկինում մարզել է Բաքվի «Ինտերը» եւ վրացական «Գագրան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով