15:19  ,  17 դեկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները (ֆոտո)

Շվեյցարիայի Նիոն քաղաքում դեկտեմբերի 17-ին անցկացվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կմրցի Ամստերդամի «Այաքսի» հետ, իսկ «Բարսելոնային» բաժին հասավ ֆրանսիական «Լիոնը»:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում չէին կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 12/13-ին եւ 19/20-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 5/6-ին եւ 12/16-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Շալկե» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Լիոն» (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

«Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)

«Այաքս» (Հոլանդիա) - «Ռեալ» (Իսպանիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում