16:53  ,  17 դեկտեմբերի, 2018

Ունաի Էմերի. Հունվարը լավագույն շրջանը չէ տրանսֆերների համար

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի մասին:

«Դեռ չգիտեմ, թե արդյոք թիմն ուժեղացնելու ենք հունվարին: Ձմռանը տրանսֆերային շուկայում շատ տարբերակներ չկան: Եթե գտնենք այնպիսի խաղացողի, որը կարող է օգնել մեզ, ապա ձեռք կբերենք նրան:

Հունվարը լավագույն շրջանը չէ տրանսֆերների համար, սակայն տեսնենք: Ակումբն աշխատում է այդ ուղղությամբ: Խաղացողի կգնենք միայն այն դեպքում, եթե նա գերազանցում է մեր այս կազմից որեւէ մեկին»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Արսենալը» Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին», որի դարպասը 2 գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նախորդ 22 խաղերում Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն չէր կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում