14:49  ,  17 դեկտեմբերի, 2018

Լեոն Հարթը չեմպիոնական գոտի է նվաճել Գերմանիայում (ֆոտո)

Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը նվաճել է WBC Asia չեմպիոնական գոտին կիսածանր քաշային կարգում:

Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում կայացած մենամարտում 30-ամյա Լեոն Հարթը հաղթել է ռուսաստանցի Իբրահիմ Ցուրովին, որին պատկանում էր այդ գոտին:

Կիսածանր քաշային կարգում IBO Continental չեմպիոնական գոտու հաղթող Լեոն Հարթը 22-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 21 մենամարտերում նա տարել էր 17 հաղթանակ (12-ը նոկաուտով) եւ կրել 3 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում