14:12  ,  17 դեկտեմբերի, 2018

Golden Boy մրցանակն ուղեւորվում է «Այաքս»

Ամստերդամի «Այաքսի» ու Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիգթն արժանացել է Golden Boy մրցանակին, որն իտալական Tuttosport պարբերականն ամեն տարի հանձնում է Եվրոպայի մինչեւ 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին:

Քվեարկության արդյունքում 19-ամյա հոլանդացին շրջանցել է անգլիացի Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին («Լիվերպուլ»), հոլանդացի Ջաստին Կլյույվերտին («Ռոմա»), բրազիլացի Վինիսուս Ժունիորին («Ռեալ») եւ իտալացի Պատրիկ Կուտրոնեին («Միլան»):

Քվեարկությանը մասնակցել են 30 լրագրողներ տարբեր երկրներից:

Նախորդ տարի Golden Boy մրցանակին արժանացել էր Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում