13:11  ,  17 դեկտեմբերի, 2018

Աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով

Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալաքյանը (17-0, 12 նոկաուտ) պաշտպանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով թեթեւագույն քաշային կարգի (մինչեւ 50,8 կգ)  չեմպիոնական գոտին։

Կիեւում կայացած մենամարտում 31-ամյա Դալաքյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Գրեգորի Լեբրոնին: Մենամարտն ավարտվել է 6-րդ ռաունդում:

Արտյոմ Դալաքյանը երկրորդ անգամ է պաշտպանում WBA-ի չեմպիոնական գոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս