13:46  ,  17 դեկտեմբերի, 2018

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Մեսիի հեթ-տրիկի մասին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Լեւանտեի» դեմ իսպանական Պրիմերայի 16-րդ տուրի խաղում, օրացուցային տարում գոլերի քանակը հասցրել է 50-ի:

31-ամյա Մեսին առաջին ֆուտբոլիստն է, որը 2018 թվականին խփում է 50 գոլ (ակումբում ու հավաքականում), գրում է Goal.com-ը:

Սկսած 2010 թվականից՝ Մեսին 9 դեպքերից միայն մեկում չի կարողացել 50 գոլ խփել օրացուցային տարում: Դա տեղի է ունեցել 2013 թվականին, երբ նա աչքի է ընկել 45 անգամ: Մեսիի կարիերայի ամենաարդյունավետ տարին 2012 թվականն էր, երբ նա դարձավ 91 գոլի հեղինակ:

«Լեւանտեի» դեմ խաղում Մեսին գրանցեց 43-րդ հեթ-տրիկը, ինչը ռեկորդային ցուցանիշ է «Բարսելոնայի» համար: Իսպանական ակումբներում ավելի շատ հեթ-տրիկ ձեւակերպել է միայն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Մադրիդի «Ռեալի» կազմում 3 գոլ է խփել 44 անգամ:

«Լեւանտեի» հետ խաղում արգենտինացի հարձակվողը նաեւ դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի թոփ-5 առաջնություններում նա առաջին խաղացողն է, որն այս մրցաշրջանում 20 միավոր է հավաքում «գոլ+փոխանցում» հաշվարկով:

Վերջին 7 տարում Մեսին Պրիմերայի խաղում առաջին անգամ է 5 միավոր հավաքում «գոլ+փոխանցում» հաշվարկով: Նախորդ անգամ նա 2011-ին էր 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ դարձել «Օսասունայի» դեմ խաղում: 

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին 14 խաղում դարձել է 14 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Goal.com-ը նաեւ ներկայացրել է, թե ինչ գնդակներով է մինչեւ օրս գոլի հեղինակ դարձել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում