12:35  ,  17 դեկտեմբերի, 2018

Կարո Մուրադը չի կարողացել պաշտպանել չեմպիոնական տիտղոսը

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը չի կարողացել պաշտպանել կիսածանր քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:

Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած մենամարտում 34-ամյա Մուրադը պարտվել է շվեդ Սվեն Ֆորնլինգին:

Դա հայ բռնցքամարտիկի չորրորդ պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում նա տարել է 32 հաղթանակ եւ մեկ մենամարտ ավարտել ոչ ոքի:

Հիշեցնենք, որ Կարո Մուրադը նախորդ մենամարտն անցկացրել էր մարտի 24-ին՝ նոկաուտով հաղթելով  ամերիկացի Տրեւիս Ռեւեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում