10:07  ,  17 դեկտեմբերի, 2018

Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Լատվիայում

Հայաստանի ներկայացուցիչներ 60 կգ քաշային Կարեն Սիմոնյանը եւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը Լատվիայի Դաուգապլիս քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել են ոսկե մեդալներ, փոխանցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայ բռնցքամարտիկները հանդես են եկել մարզիչներ Արթուր Կրիկյանի ու Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում