01:23  ,  17 դեկտեմբերի, 2018

«Ռոման» կամային հաղթանակ տարավ, «Ջենոայի» հարձակվողը դարձյալ շրջանցեց Ռոնալդուին (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 16-րդ տուրում «Ռոման» տանը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ջենոայի» նկատմամբ: Հյուրերը 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան հասնել դրական արդյունքի (տեսանյութ):

«Ջենոայի» կազմում խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց Լեհաստանի հավաքականի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը, որը 12 գոլով միանձյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը՝ մեկ գոլ առաջ անցնելով Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:

Այս հաղթանակից հետո «Ռոման» 24 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռոմա» - «Ջենոա»՝ 3:2

Ֆեդերիկո Ֆազիո, 31, Ջաստին Կլյույվերտ, 45, Բրայան Կրիստանտե, 59 – Կշիշտոֆ Պիատեկ, 17, Օսկար Հիլեմարկ, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում