23:30  ,  16 դեկտեմբերի, 2018

London Chess Classic. Արոնյանը եւ Կարուանան դարձյալ չպարզեցին հաղթողին

Լոնդոնում շարունակվող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլ London Chess Classic մրցաշարի երրորդ տեղի համար մրցամարտի երկրորդ դասական պարտիայում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվեց 21-րդ քայլում: Առաջին պարտիայում եւս գրանցվել էր ոչ ոքի:

Դեկտեմբերի 17-ին գրոսմայստերները կանցկացնեն արագ խաղի երկու պարտիա եւ կայծակնային խաղի (բլից) չորս պարտիա:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արոնյանը պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ Կարուանային հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Վաշյե-Լագրավի եւ Նակամուրայի միջեւ եզրափակիչի 2 դասական պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում