10:42  ,  17 դեկտեմբերի, 2018

«Լիվերպուլը» սահմանել է ակումբային ռեկորդ

«Լիվերպուլը», անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում 3:1 հաշվով տնային հաղթանակ տանելով «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, սահմանել է ակումբային ռեկորդ, գրում է Daily Mail-ը:

Առաջին անգամ «Լիվերպուլն» անպարտելի է Պրեմյեր լիգայի մեկնարկային 17 տուրերում: 17 խաղերում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տարել է 14 հաղթանակ, գրանցել 3 ոչ ոքի եւ 45 միավորով առաջին տեղում է:

Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 44 միավոր: Պրեմյեր լիգայի հաջորդ տուրում լիվերպուլցիները դեկտեմբերի 21-ին կհյուրընկալվեն «Վուլվերհեմփթոնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում