09:08  ,  17 դեկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության անոնս

Շվեյցարական Նիոնում դեկտեմբերի 17-ին կանցկացվի ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

8 խմբերի հաղթողներն ընդգրկվել են առաջին զամբյուղում, իսկ երկրորդ տեղ գրաված թիմերը՝ երկրորդ: 1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Առաջին զամբյուղ. «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ռեալ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա):

Երկրորդ զամբյուղ. «Աթլետիկո» (Իսպանիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Շալկե» (Գերմանիա), «Ռոմա» (Իտալիա), «Այաքս» (Հոլանդիա), «Լիոն» (Ֆրանսիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա):

Խմբերի հաղթողները 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները (փետրվարի 12/13-ին, 19/20-ին) կանցկացնեն մրցակցի խաղադաշտում: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 5/6-ին եւ 12/16-ին:

Երեւանի ժամանակով 16:00-ին կմեկնարկի նաեւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը: Այստեղ եւս չեն կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

Առաջին զամբյուղ. «Արսենալ» (Անգլիա), «Այնտրախտ» (Գերմանիա), «Բայեր» (Գերմանիա), «Բենֆիկա» («Պորտուգալիա»), «Բետիս» (Իսպանիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Գենկ» (Բելգիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Դինամո Կիեւ» (Ուկրաինա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Զենիթ» (Ռուսաստան), «Ինտեր» (Իտալիա), «Նապոլի» (Իտալիա) «Սեւիլիա» (Իսպանիա), «Չելսի» (Անգլիա):

Երկրորդ զամբյուղ. ԲԱՏԷ (Բելառուս), «Բրյուգե» (Բելգիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Կրասնոդար» (Ռուսաստան), «Լացիո» (Իտալիա), «Մալմե» (Շվեդիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Ռապիդ» (Ավստրիա), «Ռեն» (Ֆրանսիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Սլավիա» (Չեխիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Ցյուրիխ» (Շվեյցարիա), «Շախտյոր» (Ուկրաինա): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով