21:54  ,  16 դեկտեմբերի, 2018

«Լիվերպուլն» ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» 3:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ (տեսանյութ):

Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերին հաղթանակ բերեց շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի դուբլը:

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավաքեց 45 միավոր եւ, շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին», վերադարձավ առաջին տեղ: «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 6-րդն է:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1

Սադիո Մանե, 24, Ջերդան Շաքիրի, 73, 80 – Ջեսի Լինգարդ, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում