09:46  ,  17 դեկտեմբերի, 2018

Ռոբերտ Էմմիյանը մաստեր կլաս է անցկացրել բելառուս մարզիկների համար

Հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը Մինսկում մաստեր կլաս է անցկացրել բելառուս աթլետների ու մարզիչների համար (ֆոտոշարք):

Սեմինարը կազմակերպել էին Բելառուսի աթլետիկայի ֆեդերացիան ու Բելառուսի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Ռոբերտ Էմմիյանը պատմել է իր մասին, խոսել աթլետիկային վերաբերող տարբեր թեմաներից եւ պատասխանել սեմինարի մասնակիցների հարցերին:

Սեմինարի վերջում Բելառուսի աթլետիկայի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել լեգենդար մարզիկին, փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում