23:12  ,  16 դեկտեմբերի, 2018

Հայ վոլեյբոլիստները 4 պարտությամբ ավարտեցին ելույթը Երեւանում անցկացվող Արեւելյան Եվրոպայի առաջնության ընտրական փուլում

Հայաստանի հավաքականը 4 պարտությամբ ավարտեց ելույթը Երեւանում շարունակվող վոլեյբոլի Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում:

Հայ-Սլավոնական համալսարանի մարզադահլիճում անցկացվող մրցաշարի չորրորդ խաղում հայ վոլեյբոլիստները 1:3 հաշվով պարտվեցին Լիտվայի թիմին (15:25, 25:16, 15:25, 20:25): Առաջին ենթախմբում ընգրկված Հայաստանի հավաքականը նախորդ 3 խաղերում պարտվել էր Լատվիային (0:3), Ռուսաստանին (0:3) ու Բելառուսին (0:3):

Հիշեցնենք, որ երկրորդ ենթախմբում են Ուկրաինայի, Էստոնիայի, Վրաստանի եւ Լեհաստանի հավաքականները: Դեկտեմբերի 17-ին կանցկացվեն խմբային փուլի վերջին խաղային օրվա հանդիպումները, իսկ հաջորդ օրը կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը:

Ֆոտո՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում