21:24  ,  16 դեկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանի դուբլը՝ 3.5 տարի անց

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, 2 գոլի հեղինակ դառնալով «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում, առաջին անգամ դուբլ ձեւակերպեց Պրեմյեր լիգայում:

Ակումբային կարիերայում Հայաստանի հավաքականի ավագը նախորդ անգամ դուբլի հեղինակ դարձել էր 2015 թվականի օգոստոսին, երբ հանդես էր գալիս Դորմունդի «Բորուսիայի» կազմում, փոխանցում է Opta Sports-ը:

«Արսենալի» կազմում Մխիթարյանը Պրեմյեր լիգայում անցկացրել է 25 հանդիպում եւ խփել 5 գոլ: Անգլիայի առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում նա 5 գոլի հեղինակ է դարձել 39 խաղերում:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը գոլերի քանակը հասցրեց 4-ի: «Սաութհեմփթոնին» «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով: Լոնդոնյան ակումբի անպարտելի շարքը չշարունակվեց 23-րդ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում