18:26  ,  16 դեկտեմբերի, 2018

Սարգիս Ադամյանի դուբլը «Յան Ռեգենսբուրգին» փրկեց պարտությունից

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ 2:2 հաշվով ավարտեց «Սանդհաուզենի» դեմ արտագնա հանդիպումը՝ պարտությունից խուսափելով ավելացված ժամանակում:

Հյուրերի կազմում խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, սակայն առաջին խաղակեսում դաշտի տերերը պատասխանեցին 2 գոլով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին Ադամյանը «Յան Ռեգենսբուրգին» փրկեց պարտությունից: Նա հանդես եկավ առանց փոխարինման եւ դեղին քարտ ստացավ 70-րդ րոպեին:

Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սարգիս Ադամյանը գոլերի քանակը հասցրեց 8-ի:

17-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 23 միավորով բաժանում է 9-10-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով