17:08  ,  16 դեկտեմբերի, 2018

«Սեւիլիան» հավասարվեց «Բարսելոնային» ու «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրում «Սեւիլիան» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ժիրոնայի» նկատմամբ: Դաշտի տերերը 2 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո «Սեւիլիան» հավաքեց 31 միավոր եւ հավասարվեց առաջատարներ «Բարսելոնային» ու Մադրիդի «Աթլետիկոյին»: Կատալոնական ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել եւ դեկտեմբերի 16-ին կհյուրընկալվի «Լեւանտեին»:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Սեւիլիա» - «Ժիրոնա»՝ 2:0

Էվեր Բանեգա, 55 (11մ), Պաբլո Սարաբիա, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում