14:17  ,  16 դեկտեմբերի, 2018

Ռոնալդուն խփել է «Յուվենտուսի» 5000-րդ գոլը

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով «Տորինոյի» դեմ A Սերիայի 16-րդ տուրի խաղում, խփել է Իտալիայի չեմպիոնի հոբելյանական գոլը:

Դա «Յուվենտուսի» 5000-րդ գոլն էր Իտալիայի առաջնությունում: «Յուվենտուսն» առաջին իտալական ակումբն է, որն A Սերիայում հատում է 5000 գոլի սահմանագիծը, փոխանցում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ թուրինյան դերբիում «Յուվենտուսը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Ռոնալդուն միակ գոլը 70-րդ րոպեին խփել էր 11 մետրանոցից: Դա նրա 11-րդ գոլն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում: 33-ամյա պորտուգալացին աչքի ընկավ A Սերիայի 6-րդ արտագնա խաղում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում