23:30  ,  15 դեկտեմբերի, 2018

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Բրեմենի «Վերդերին» եւ առավելության հասավ իսպանացի Պակո Ալկասերի եւ գերմանացի Մարկո Ռոյսի գոլերի շնորհիվ՝ 2:1: 

6-րդ անընդմեջ հաղթանակը տարած «Բորուսիան» ընթացիկ առաջնությունում դեռ պարտություն չի կրել եւ 39 միավորով ամրապնդվեց առաջին տեղում եւ արդեն 9 միավորի առավելություն ունի մոտակա հետապնդողների («Բորուսիա Մ.», «Բավարիա») նկատմամբ:

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Վերդեր»՝ 2:1 (տեսանյութ)

Պակո Ալկասեր, 19, Մարկո Ռոյս, 27 – Մաքս Կրուզե, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում