Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ: Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին նվազագույն հաշվով հաղթանակ բերեց արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի արդյունավետ իրացրած 11 մետրանոցը:
«Ինտերը» 32 միավորով երրորդ տեղում է, «Ուդինեզեն» ունի 13 միավոր եւ 17-րդն է:
Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր
«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 1:0 (տեսանյութ)
Մաուրո Իկարդի, 75, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում