20:53  ,  15 դեկտեմբերի, 2018

«Տոտենհեմն» ավելացված ժամանակում կորզեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Բարնլիին» եւ միայն ավելացված երկրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ հասավ հաղթանակի: Աչքի ընկավ Կրիստիան Էրիկսենը, որը փոխարինման էր դուրս եկել 65-րդ րոպեին:

«Տոտենհեմը» 39 միավորով երրորդ տեղում է, «Բարնլին» ունի 12 միավոր եւ 17-րդն է:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Տոտենհեմ» - «Բարնլի»՝ 1:0 (տեսանյութ)

Կրիստիան Էրիկսեն, 90+2

«Քրիսթալ Փելաս» - «Լեսթեր Սիթի»՝ 1:0

Լուկա Միլիվոեւիչ, 39

«Հադերսֆիլդ» - «Նյուքասլ»՝ 0:1

Խոսե Սալոմոն Ռոնդոն, 55

«Ուոթֆորդ» - «Կարդիֆ»՝ 3:2

Ժերար Դեուլոֆեու, 16, Խոսե Խոլեբաս, 52, Դոմինգոշ Կինա, 68 - Դեւիդ Հոյլետ, 80, Բոբի Ռիդ, 82

«Վուլվերհեմփթոն» - «Բորնմութ»՝ 2:0

Ռաուլ Խիմենես, 12, Իվան Կավալեյրո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում