20:22  ,  15 դեկտեմբերի, 2018

«Բավարիան» շանս չտվեց հետնապահին՝ 4:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 4:0 հաշվով պարտության մատնեց վերջին տեղը զբաղեցնող «Հանովերին» (10 միավոր):

«Բավարիան» 30 միավորով երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը հյուրընկալվելիս «Հոֆենհայմի» հետ խաղաց ոչ ոքի՝ 0:0:

Առաջատար Դորտմունդի «Բորուսիան» 14 խաղում վաստակել է 36 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Հանովեր» - «Բավարիա» ՝ 0:4 (տեսանյութ)

Ջոշուա Կիմիխ, 2, Դավիդ Ալաբա, 29, Սերժ Գնաբրի, 53, Ռոբերտ Լեւանդովսկի, 62

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Մ.» ՝ 0:0

«Աուգսբուրգ» - «Շալկե»՝ 1:1

Միխայել Գրեգորիչ, 13 - Դանիել Կալիջիուրի, 52

«Դյուսելդորֆ» - «Ֆրայբուրգ» ՝ 2:0

Կան Այհան, 55, 79

«Շտուտգարտ» - «Հերտա» ՝ 2:1

Մարիո Գոմես, 64, 76 – Մաքսիմիլիան Միտելշտեդտ, 38

«Բորուսիա Դ.» - «Վերդեր»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով