Կանադայի Էդմոնտոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Երեւանում ծնված, հետագայում Կանադա տեղափոխված 23-ամյա Էրիկ Բազինյանը պաշտպանել է Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա) երկու վարկածներով չեմպիոնական կոչումները սուպերմիջին քաշային կարգում:
Հայ բռնցքամարտիկը երկրորդ անգամ է պաշտպանել WBO-NABO եւ WBA-NABA վարկածներով չեմպիոնական տիտղոսները՝ պարտության մատնելով մեքսիկացի Ադրիան Լունա Ֆլորեսին: 5-րդ ռաունդում գրանցվել է տեխնիկական նոկաուտ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում