17:10  ,  15 դեկտեմբերի, 2018

Ուկրաինացի Անատոլի Պիսկովեցը՝ Երեւանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ

Երեւանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչի պաշտոնում Վահե Գեւորգյանին փոխարինել է Անատոլի Պիսկովեցը:

70-ամյա ուկրաինացի մասնագետն իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «ԲԿՄԱ»-ն,Դերժինսկի «Խիմկին», Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ախլին»։

1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։

2005 թվականին գլխավորել է Բաքվի «Ինտերւ»։

Անատոլի Պիսկովեցի նախորդ ակումբը եղել է «Գագրան», որի հետ նա նվաճել է Վրաստանի գավաթը և դարձել Վրաստանի Առաջին խմբի հաղթող։

«Լոկոմոտիվում» Պիսկովեցին կօգնեն Տիգրան Գսպեյանը և դարպասապահների ուկրաինացի մարզիչ Վլադիմիր Գավրիլովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով