14:31  ,  15 դեկտեմբերի, 2018

Մարսելո. Զգում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պակասը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն խոստովանել է, որ Արքայական թիմում զգացվում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պակասը:

«Ռոնալդուն Սերխիո Ռամոսի եւ Լուկա Մոդրիչի նման իմ ընկերն է: Ակնհայտ է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի բացակայությունը զգացվելու է: Այո, մենք զգում ենք նրա պակասը:

Բայց ես չեմ ասի, թե մեր թիմում չկան համաշխարհային մակարդակի խաղացողներ: Իհարկե, չկա թիմ, որը չէր ցանկանա ունենալ Ռոնալդուին, բայց «Ռեալը» պայմանավորված չէ անձերով»,- Մարսելոյի խոսքը մեջբերում է Club del Deportista-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ամռանը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս», իսկ 2018թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստը խորվաթ Լուկա Մոդրիչն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում