12:16  ,  15 դեկտեմբերի, 2018

«Բոկա Խունիորսը» հեռացրեց գլխավոր մարզիչին

Արգենտինական «Բոկա Խունիորսը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Գիլյերմո Բարոս Սկելոտոյին, հաղորդում է BBC-ն: 45-ամյա արգենտինացի մասնագետի ղեկավարությամբ «Բոկա Խունիորսը» Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվեց արգենտինական «Ռիվեր Փլեյթին»:

«Նոր տարին ավելի լավ է սկսենք նոր մարզիչի հետ»,- հայտարարել է «Բոկա Խունիորսի» նախագահ Դանիել Անխելիսին մարզիչին պաշտոնանկ անելուց հետո:

Գիլյերմո Բարոս Սկելոտոն «Բոկա Խունիորսը» գլխավորել էր 2016թ. մարտին: Նրա ղեկավարությամբ թիմը 106 խաղում տարել է 58 հաղթանակ, կրել 19 պարտություն, 29 խաղ ավարտել ոչ ոքի, երկու անգամ նվաճել է Արգենտինայի չեմպիոնի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում