00:45  ,  15 դեկտեմբերի, 2018

Յուրգեն Կլոպ. Ժոզե Մոուրինյոն աշխարհի ամենահաջողակ մարզիչն է

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի տնային հանդիպումից առաջ խոսել է առաջիկա մրցակցի մասին:

«Մոուրինյոն երբեք չի ունեցել ամբիցիաների պակաս: Նա վարվում է այնպես, ինչպես ճիշտ է համարում տվյալ պահին, եւ դա նրան դարձնում է աշխարհի ամենահաջողակ մարզիչը:

«Մանչեսթեր Յունայթեդն» ունի շատ լավ որակներ՝ արագություն, տեխնիկա, ֆիզիկական ուժ: Նրանք ունեն գրեթե ամեն ինչ: Այդ թիմում է խաղում անհավանական Դե Խեան: Նա ունի հարձակվողների մեծ ընտրություն՝ Ռեշֆորդ, Լուկակու, Լինգարդ, Մարտիալ:

«Մանչեսթեր Յունայթեդն» ունի անհավանական որակներ, եւ մենք նրանց չենք գնահատում վաստակած միավորներով, գնահատում ենք որակով եւ դրա հիման վրա ենք պատրաստվում առաջիկա դիմակայությանը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English