23:37  ,  14 դեկտեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիական «Ռենի» սենեգալցի հարձակվող Իսմաիլ Սառը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ղազախստանի «Աստանայի» դեմ խաղում «Ռենը» հաղթել էր Սառի դուբլի շնորհիվ՝ 2:0: Այդ հաղթանակի շնորհիվ ֆրանսիական թիմը K խմբում գրավեց երկրորդ տեղը եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ:

Սառը հետ է թողել Վիսամ Բեն-Իեդերին («Սեւիլիա»), Դոմինիկ Կորին («Բայեր) եւ Սանդեր Բերգեին («Գենկ»):

20-ամյա Սառը 2017թ. ամռանն է «Մեցից» 17 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ռեն»: Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 5 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Սառի պայմանագիրը «Ռենի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում